ARISTOZ Master Class 2026

Master Class

ARISTOZ Master Class 2026

Սեպտեմբերի 20-ին ARISTOZ ինտելեկտուալ և մշակութային կենտրոնը հրավիրում է հատուկ Master Class-ի՝ նվիրված 21-րդ դարի ինտելեկտուալ ներուժին, ժամանակակից բիզնեսին և AI-ի դերին կառավարման մեջ։

ԱՄՍԱԹԻՎ20 Սեկտեմբեր, 2026
ԺԱՄ15:00–17:00
ՎԱՅՐ⌖ Երևան · Aghababyans Hall
ՁԵՒԱՉԱՓՄշակույթ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Ժամանակակից աշխարհում գիտելիքը, ստեղծարար մտածողությունն ու տեխնոլոգիաները դարձել են ոչ միայն զարգացման, այլև իրական բիզնես արժեք ստեղծելու կարևորագույն գործիքներ։

ARISTOZ Master Class 2026-ը միավորում է ինտելեկտուալ ներուժը, բիզնես մտածողությունը և թվային դարաշրջանի նոր հնարավորությունները՝ ստեղծելով միջավայր մասնագիտական գիտելիքի, նոր գաղափարների և համագործակցության համար։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու երկու արդիական թեմաների՝ գիտելիքի և ինտելեկտի՝ որպես ժամանակակից բիզնես ռեսուրսի, ինչպես նաև արհեստական բանականության՝ որպես ղեկավարների ռազմավարական գործընկերոջ դերին։

✦

Laura Hovhannisyan Ինչպե՞ս կարող են գիտելիքը, փորձը և ինտելեկտուալ ներուժը վերածվել արժեք ստեղծող ռեսուրսի։ Master Class-ի ընթացքում կանդրադարձ կատարվի 21-րդ դարում ինտելեկտուալ կապիտալի նշանակությանը և այն հնարավորություններին, որոնք առաջանում են գիտելիքը, գաղափարներն ու մասնագիտական փորձը ճիշտ ձևաչափով կիրառելու դեպքում։

Ծրագիր

    Master Class

    🎓

    Laura Hovhannisyan

    Founder & Director, ARISTOZ

    💡 Թեմա՝ «Ինտելեկտը՝ որպես 21-րդ դարի եկամտաբեր բիզնես» Ինչպե՞ս կարող են գիտելիքը, փորձը և ինտելեկտուալ ներուժը վերածվել արժեք ստեղծող ռեսուրսի։ Master Class-ի ընթացքում կանդրադարձ կատարվի 21-րդ դարում ինտելեկտուալ կապիտալի նշանակությանը և այն հնարավորություններին, որոնք առաջանում են գիտելիքը, գաղափարներն ու մասնագիտական փորձը ճիշտ ձևաչափով կիրառելու դեպքում։

    🤖

    Vahagn Karamyan

    COO, Business Development Group

    💡 Թեմա՝ «AI-ը՝ որպես C-Level ղեկավարի գործընկեր թվային դարաշրջանում» Արհեստական բանականությունն այսօր այլևս միայն տեխնոլոգիական գործիք չէ։ Այն աստիճանաբար դառնում է կառավարման, վերլուծության և ռազմավարական որոշումների կայացման կարևոր մասնակից։ Master Class-ի ընթացքում կքննարկվի AI-ի կիրառումը ղեկավար մակարդակում և այն հնարավորությունները, որոնք ժամանակակից տեխնոլոգիաները ստեղծում են բիզնեսի զարգացման ու արդյունավետ կառավարման համար։

    🎤

    Astghik Safaryan

    ARISTOZ Master Class 2026-ի հատուկ վոկալ գործընկերն է Աստղիկ Սաֆարյանը։

    Երաժշտությունն ու մշակույթը լրացնում են միջոցառման ինտելեկտուալ և գործարար ուղղությունը՝ ընդգծելով ARISTOZ-ի հիմնական գաղափարախոսությունը՝ Intellect • Culture • Inspiration